Ստամբուլում 110 դատավոր և դատախազ է ձերբակալվել
Թուրքիայում ռազմական հեղաշրջման հետաքննության շրջանակներում Ստամբուլի Քարթալ թաղամասի հանրապետական դատախազությունը վճիռ է կայացրել 110 դատավորի և դատախազի ձերբակալման մասին, հաղորդում է Anadolu-ն:
Որոշումըկայացվել է Դատավորների ու դառախազների գերագույն խորհրդի որոշման արդյունքում: Ձերբակալվածներից 39 դատախազ և 71 դատավոր աշխատում է Ստամբուլի Արդարադատության պալատում:
Ստամբուլի երկրորդ դատարանը թույլ է տվել խուզարկություններ անցկացնել ձերբակալվածների տներում: