211652_close_icon

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունը դեմ է հանդես եկել մահապատժի վերականգնմանը

views-count2620 դիտում article-date 13:52 18-07-2016
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը դեմ է հանդես եկել երկրում որպես գերագույն պատիժ մահապատժի օրենքի վերականգնմանը, հաղորդում է Reuters-ը: Կուսակցության ներկայացուցիչներից Էրթուգրուլ Քյուրքչուի խոսքով՝ իրենց կուսակցությունը երբեք չի աջակցի այդ օրենքի վերականգնմանը, եթե այն խորհրդարանի օրակարգ մտցվի: Հիշեցնենք, որ Թուրքիայում ռազմական ճանապարհով հեղաշրջման փորձից հետո իշխանությունները հայտարարեցին, որ ցանկանում են վերականգնել մահապատիժը երկրում: Այս պահին ձերբակալված 6000-ից ավելի մարդ կա: Ստամբուլում արտակարգ դրություն է հայտարարված, ինչպես նաև թույլատրվել է առանց նախազգուշացման կրակ բացել ուղղաթիռների վրա:

Նմանատիպ նյութեր