211652_close_icon
views-count3203 դիտում article-date 21:45 18-07-2016

Եգիպտական սֆինքսն ունեցել է հունական տարբերակ

Սֆինքսի գաղափարը հույները փոխառել են եգիպտացիներից։ Հունական դիցաբանությունում համարվում է, որ սֆինքսը հրեշային արարածներ Տիփոնի և Եքիդնայի ծնունդ է և ավերածությունների չար դեմոն։ Այստեղ սֆինքսն ունի կնոջ գլուխ և իրան, առյուծի մարմին, արծվի թևեր և օձի գլխով ավարտվող պոչ։ Հույները նաև համարում էին, որ Սֆինքսը ծնվել է Հունաստանից դուրս` Եթովպիայում։ Սֆինքսը եղել է Քիոս անտիկ քաղաք-պետության խորհրդանիշը և եղել է կնիքների և մետաղադրամների դիմերեսների վրա մ.թ.ա. 6-րդ դարից մինչև մ.թ. 3-րդ դարը։

Նմանատիպ նյութեր