16279 դիտում
09:59 19-07-2016
ՊՊԾ գնդում միշտ կարգուկանոն է, ինձ չի թվում, որ դրա հետ է կապված. Երևանի նախկին ոստիկանապետ. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, որ զինյալ խումբը պատանդ է վերցրել ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողներին։ Կան վիրավորներ և մեկ զոհ։ «Իրավունքը» խնդրի առնչությամբ զրուցեց Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի հետ։
[b]- Պարոն Նազարյան, զինյալ խմբի այս քայլից հետո կարծիք կա, որ ՊՊԾ գնդում պատշաճ մարտական հերթապահություն ու կարգուկանոն չի եղել։ Համաձա՞յն եք հնչող տեսակետի հետ։[/b]
- Չեմ կարող ասել։ 3,5 տարի է, որ հեռու եմ այդ ամենից։ Որևէ տեղեկություն չունեմ, և նորմալ էլ չի լինի, որ խոսեմ ես։
[b]- Միգուցե, ՊՊԾ գնդում պատշաճ մարտական հերթապահություն ու կարգուկանոն չի՞ եղել։[/b]
- Չեմ կարծում, որ նման բան լինի։ էդ գնդում միշտ կարգուկանոն է, միշտ նորմալ վիճակ։ Ինձ չի թվում, որ դրա հետ է կապված։
[b]- Բայց կարևոր հարց է սա։ Պետք է հասկանալ՝ ՀՀ ոստիկանությունը որտե՞ղ է թերացել, որ ստեղծվել է այս իրավիճակը։[/b]
- Նրանք կքննարկեն, կգտնեն մեղավորներին, համապատասխան եզրահանգում կանեն։
[b]- Ձեզ համար սպասելի՞ էր այս իրավիճակը։[/b]
- Դե, բոլորի համար տհաճ է։ Ուղղակի պահ է, ամեն ինչ կարող է լինել այս կյանքում։ Անալիզներ կանեն, կքննարկեն»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
29347 դիտում
03:00 27-07-2016
Փոխհրաձգություն ՊՊԾ գնդում. կա 2 վիրավոր, այդ թվում՝ Պավել Մանուկյանը. Աշոտ Ահարոնյան
15874 դիտում
17:10 14-09-2018
Ես ատում եմ «Սասնա ծռեր»-ին, իսկ Յուրիի հոր հետ մենք կապ չունենք. ՊՊԾ գնդում սպանված ոստիկանի կին. 1in.am
Այս բաժնից
1324 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»
1495 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1261 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»