5583 դիտում
09:55 20-07-2016
Անչափահասի սպանության մեջ մեղադրվող Արսեն Խոջոյանը տեղափոխվել է «Նորք» հոգեբուժական կենտրոն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի 25-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը հունիսի 24-ին 17-ամյա Աստղիկ Հանիսյանին դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել, որի հետևանքով նա մահացել է։ Ա. Հանիսյանը սահմանամերձ Վերին Կարմիրադբյուր գյուղում բնակվում էր մոր և խորթ հոր հետ։ Հունիսի 24-ին Ա. Խոջոյանն Ա. Հանիսյանին հրավիրել էր Բերդի «Ուռենի» սրճարան, հյուրասիրել, ապա միասին գնացել էին Վերին Կարմիրաղբյուրի «ճակատի աղբյուր» տեղանք, որտեղ տեղի էր ունեցել դեպքը։ Ա. Խոջոյանի վկայությայմբ՝ Աստղիկի հետ վիճաբանության ընթացքում վերջինս իրեն մայր է հայհոյել, ինչի պատճառով էլ նա դանակի մեկ տասնյակից ավել հարվածներ է հասցրել անչափահաս աղջկան։ Ա. Խոջոյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր. 104 հոդվածի 1-ին մասով («Սպանությունը»)։
Հիշեցնենք, որ Ա. Խոջոյանը 2014թ. մարտի 7-ից ապրիլի 10-ը գտնվել է Ադրբեջանի տարածքում գերության մեջ։ Նրա նկատմամբ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել 2 ամիս ժամկետով կալանքը։ Վերջին ժամանակաշրջանում Ա. Խոջոյանը Սևանի տարածաշրջանում վարձով հովիվ է աշխատել։ Ադրբեջանական գերությունից վերադառնալուց հետո նա բուժվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում։ Արդյոք այնտեղ նրա ախտորոշումը ճի՞շտ է կատարվել, և նրա բուժումը բավարա՞ր է եղել։ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունից տեղեկացանք, որ նրա նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել։ Փորձաքննությունը ստացիոնար է, Ա. Խոջոյանը տեղափոխվել է Երևանի «Նորք» հոգեբուժական կենտրոն»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3334 դիտում
15:26 10-02-2015
Նախկին գերի Արսեն Խոջոյանը տեղափոխվել է հիվանդանոց. նրա մարմինը վերքերով է պատված
2413 դիտում
11:52 23-07-2022
Սինձո Աբեի սպանության մեջ կասկածվողը մինչեւ այս տարվա վերջ հոգեբուժական փորձաքննության կենթարկվի
Այս բաժնից
1360 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1045 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»