211652_close_icon
views-count1532 դիտում article-date 17:46 20-07-2016

Արտգործնախարարն ընդունեց Հայաստանում Լատվիայի դեսպանին՝ առաքելության ավարտի կապակցությամբ

Հուլիսի 20-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող՝ Լատվիայի դեսպան Էլիտա Գավելեին (նստավայրը՝ Թբիլիսի): Նախարար Նալբանդյանը դրական գնահատեց Հայաստանի և Լատվիայի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը և կարևորեց դեսպան Գավելեի անձնական ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ Լատվիայի դեսպանը շնորհակալություն հայտնեց գնահատանքի և առաքելության ժամանակահատվածում արտգործնախարարության կողմից ցուցաբերված աջակցության համար։ Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար Էդվարդ Նալբանդյանը դեսպան Գավելեին հանձնեց ԱԳՆ պատվո մեդալը։

Նմանատիպ նյութեր