211652_close_icon
views-count3072 դիտում article-date 21:20 27-10-2017

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանին՝ առաքելության ավարտի կապակցությամբ

Հոկտեմբերի 27-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Բրազիլիայի դեսպան Էդսոն Մարինյու Դուարտե Մոնտեյրուին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարար Նալբանդյանը դրական գնահատեց Հայաստանի և Բրազիլիայի միջև ձևավորված ջերմ բարեկամական հարաբերությունները և կարևորեց Էդսոն Մոնտեյրուի անձնական ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում՝ հաջողություն մաղթելով դեսպանին իր հետագա գործունեության ընթացքում: Շնորհակալություն հայտնելով առաքելության ժամանակահատվածում արտգործնախարարության կողմից ցուցաբերված մշտական աջակցության համար՝ Բրազիլիայի դեսպանը համոզմունք հայտնեց, որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերությունները կշարունակեն առավել ամրապնդվել: Ի նշանավորումն Հայաստանի և Բրազիլիայի միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի՝ Էդվարդ Նալբանդյանը դեսպան Էդսոն Մարինյու Դուարտե Մոնտեյրուին պարգևատրեց ԱԳՆ Պատվո մեդալով։

Նմանատիպ նյութեր