211652_close_icon
views-count2543 դիտում article-date 09:41 21-07-2016

Սովորաբար հակառակն է տեղի ունենում. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ Ոստիկանությունը մամուլ ասուլիս էր կազմակերպել, որին մասնակցում էին նաև «Սասնա ծռեր» խմբավորման անդամների հարազատներից մի քանիսը։ Նրանք ապստամբներին հորդորում էին «վերադարձնել իրենց էրեխեքին»։ «ՉԻ» - Սովորաբար հակառակն է տեղի ունենում։ Երբ որևէ զինված խումբ ինչ-որ շենք կամ տարածք է գրավում ու պատանդներ վերցնում, ահաբեկիչները պատանդներից մեկին նստեցնում են աթոռին ու ստիպում, որ տեսախցիկների աոջև ելույթ ունենա և հորդորի կատարել զինյալների պահանջները։ Իսկ մեզ մոտ, չգիտես ինչու, հակառակն էր՝ ոստիկաններն էին մի քանի հոգու բերել,, որ նրանք տեսախցիկների առջև զինյալներին հորդորեն կատարել իշխանությունների պահանջները»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր