211652_close_icon
views-count2195 դիտում article-date 16:13 21-07-2016

Հունաստանում սկսվել է թուրք զինվորականների դատավարությունը

Հունաստանի Դեդեագաչի քաղաքային դատարանում մեկնարկել է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի գործով Հունաստան փախած 8 թուրք զինվորականների դատավարության առաջին նիստը, հաղորդում է Anadolu-ն: Նրանք մեղադրվում են Հունաստանի տարածքն ապօրինի հատելու մեջ: Զինվորականներին դատարան են տեղափոխել ուժեղացված անվտանգության պայմաններում, ձեռնաշղթաներով ու ծածկված դեմքերով: Դատավարությանը ներկա են պաշտպանական կողմի ներկայացուցիչները, ինչպես նաև փաստաբաններ՝ Թուրքիայից, ԶԼՄ-ների ու Գյումյուրջինեում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչներ:

Նմանատիպ նյութեր