211652_close_icon
views-count3432 դիտում article-date 16:11 22-07-2016

Թուրքիայում հեղաշրջման փորձին Էրդողանի արձագանքը հակահեղաշրջում է հիշեցնում. The Guardian

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արձագանքը նման է հակահեղաշրջման, գրում է The Guardian թերթը: Թերթը հիշեցնում է, որ դեռ 1 շաբաթ առաջ էին հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկել փողոցներ՝ ռազմական հեղաշրջման դեմ իրենց բողոքն արտահայտելու, սակայն այն բանից հետո, երբ կառավարությունը ժամանակավորապես չեղյալ հայտարարեց Մարդու իրավունքների հարցերով եվրոպական կոնվենցիան և 6-ամսյա արտակարգ դրություն հայտարարեց երկրում, որը թույլ է տալիս Էրդողանին առանց խորհրդարանի հետ խորհրդակցելու իր ուղած գործողություններին անցնել, որոշների մոտ կասկած է ի հայտ գալիս՝ արդյո՞ք արժի: Ճնշումները ոչ մի լավ բան չեն խոստանում ոչ միայն լիբերալ ժողովրդավարական արժեքներին, այլ նաև Թուրքիայի կայունությանը, ինչպես նաև այդ երկրի տնտեսությանն ու արտաքին կապերին: Որպես արդարացում՝ Էրողանի կողմնակիցները մատնանշում են Ֆրանսիահի իշխանություններին, որոնք նույնպես արտակարգ դրություն են հայտարարել երկրում: Սակայն, ինչպես թերթն է ընդգծում, դա ոչ թե ժողովրդավարությանն ուղղված սպառնալիք է, այլ այն, ինչ կատարվում է Թուրքիայում, էականորեն տարբերվում է այն միջոցառումներից, որոնք առաջարկել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Թերթը նաև չի նշում, թե Թուրքիայում մասշտաբային զտումները Էրդողանի հերթական վախի արդյունքն է, թե ոչ: Միանշանակ նա վստահ է, որ միայն ծայրահեղ միջոցներով կարող է խարխլված իշխանությունը պահել իր ձեռքում: Ամեն դեպքում, նկատելի են ներքին անկարգությունների հետևանքները՝ թուրքական լիրայի անկում, Ստամբուլի ֆոնդային ինդեքսի, պարտքերի իրավիճակի վատթարացում: Հայտնի չէ նաև, թե Ինջիրլիք ավիաբազայի աշխատանքը դադարեցնելուց հետո ինչպես կդրսևորվեն հարաբերությունները նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ:

Նմանատիպ նյութեր