Տեսանյութ՝ Մյունխենում տեղի ունեցած ահաբեկչությունից. կրակողը իրանական ծագումով 18-ամյա պատանի է
Մյունխենի ոստիկանությունը հայտնել է, որ քաղաքի առևտրի կետերից մեկի մոտ երեկոյան հրազենային կրակոցներ արձակողը 18-ամյա մի իրանցի է և գործել է միայնակ, փոխանցում է BBC-ն:
Տեղի ոստիկանության պետ Հուբերտ Անդրեի խոսքով՝ պատանին ուներ երկքաղաքացիություն՝ նա Իրանի և Գերմանիայի քաղաքացի էր և մի քանի տարի էր, ինչ բնակվում էր Գերմանիայում:
Նրա դին հայտնաբերվել է ողբերգության վայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Դեռևս անհայտ է՝ նա ինքնասպանություն է գործել, թե սպանվել է ոստիկանների կողմից հետապնդման ժամանակ: Պետք է ճշտվեն նաև ահաբեկչական գործողության դրդապատճառները:
Հիշեցնենք, որ կրակոցներից սպանվել է 10, վիրավորվել՝ 16 մարդ: