Այսօր Ջենիֆեր Լոպեսի ծննդյան օրն է
Ջենիֆեր Լին Լոպեսը ծնվել է 1969 թ., հուլիսի 24-ին Նյու Յորք-ում։
Նա համաշխարհային ճանաչում ստացավ, երբ 1999 թվականին թողարկեց իր առաջին "On the 6" ալբոմը։ Առաջին անգամ գլխավոր դերում հանդես եկավ «Սելենա» ֆիլմում (1997) և արժանացավ Ալմայի լավագույն դերասանուհի մրցանակին։
Մինչ այսօր Ջենիֆեր Լոպեսը վաճառել է միլիոնավոր ձայնասկավառակներ և սահմանել բազմաթիվ ռեկորդներ։
2011 թ. հոկտեմբերից հանդիպում է պարող Կասպեր Սմարթի հետ։
Ջենիֆերը ունի երկու երեխա, որոնց հայրը Մարկ Էնթոնին է։