211652_close_icon
views-count33001 դիտում article-date 21:19 24-07-2016

Երևանում 29-ամյա վարորդը BMW X5-ով վրաերթի է ենթարկել փողոցը անթույլատրելի հատվածով անցնող 16-ամյա հեծանվորդին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 24-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։20-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Վահե Շիրինյանը իր վարած BMW X5 մակնիշի 55 TS 550 համարանիշի ավտոմեքենայով, Պարոնյան փողոցի թիվ 2 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հեծանվորդին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հեծանվորդը փողոցը անցնելիս է եղել անթույլատրելի հատվածով և եղել է ականջակալներով, ինչի համար վթարային իրավիճակ է ստեղծել նաև մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար։ BMW X5-ի վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն և օգնել է հեծանվորդին, ով կլիներ մոտ 16 տարեկան տղա։ Հեծանվորդը տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ավագ տեսուչներ՝ Էդգար Հայրապետյանն ու Մուշեղ Խանզադյանը։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտե, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր