Սիրիայում հաշտության պայմանագրին միացած բնակավայրերի թիվը հասել է 209-ի
Սիրիայում հաշտության պայմանագրին միացած բնակավայրերի թիվն արդեն հասել է 209-ի: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ վերջին 2 օրերին պայմանագրին միացել է Հալեպ և Լաթաքիա նահանգների 2 շրջաններ:
Բացի այդ, շարունակվում են Դարիա, Էս-Սուվեյդե և Հոմս նահանգներում հրադադարի ռեժիմին միանալու շուրջ մի քանի ընդդիմադիր դաշտային հրամանատարների հետ բանակցությունները: