Կալանավորվել է Ստամբուլի նախկին նահանգապետը
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի տապալումից հետո ոստիկանությունը կալանավորել է նաև Ստամբուլի նախկին նահանգապետ Հուսեին Ավնի Մութլուին: Այդ մասին հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը:
Մութլուն ձերբակալվել է իր տան խուզարկությունից հետո:
Հեռուստաալիքի տվյալներով՝ նա մեղադրվում է իսլամի քարոզիչ, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիվ 1 հակառակորդը համարվող Ֆեթուլահ Գուլենի գործունեությանը աջակցելու մեջ:
Մութլուն Ստամբուլի նահանգապետի պաշտոնին էր նշանակվել 2010 թվականին և ազատվել պաշտոնից 2014 թվականին: