211652_close_icon
views-count5811 դիտում article-date 09:59 27-07-2016

Նոր պատերազմը լինելու է ավելի տեխնոլոգիական, ավելի տնտեսական և ավելի պետական. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Մեր պետական վերնախավը կազմվել է երկու բաղադրիչից. 1/ ազգային-ազատագրական գաղափարներ՝ Ցեղասպանության ճանաչման համար պայքար և Ղարաբաղյան պահանջատիրություն, կրողներից 2/ կոռումպացված, բարոյալքված, ցինիկ կոմունիստական-կագեբեական նոմենկլատուրայից։ Երկրորդը «տոգորվեց» առաջինով (այսինքն՝ կարելի է գողանալ և կաշառք վերցնել ու լինել «հայրենասեր»), և մենք ունեցանք Երրորդ հանրապետություն։ Վերը նշված միտումները պետք է հաղթահարել։ 1/ Մենք ասում ենք՝ «ֆիդայի», «երկրապահ», «ազատամարտիկ», ինչպես որ աոաջ ասում էին ՝ «մաուզերիստ», «խմբապետ»։ Եվ դա ավելի «հպարտ է հնչում», քան «զինծառայողը» և «պատերազմի վետերանը»։ Որովհետև վերջին երկուսը պետք է տեղավորվեն պետական որոշակի կանոնների մեջ, իսկ «ֆիդային» և մնացածը ենթադրում են որոշակի կամայականություն՝ «բա ես ազգիս հմար արյուն եմ թափել» համոզիչ արդարացմամբ՝ «տղերքի ջոկատներով», տանը պահվող անօրինական զենքով և այլն։ Նոր պատերազմը լինելու է ավելի տեխնոլոգիական, ավելի տնտեսական և ավելի, եթե թույլ տրվի ասել, պետական։ Իսկ դրա համար պետք են տեխնոլոգիաներ, պետք է տնտեսություն և ամենակարևորը՝ պետություն։ Ֆիդայականաթյամբ պետություն չես կառուցի։ Առանց պետության այս դարում մենք չենք կարողանա հաղթել։ 2/ «Հետխորհրդային» էլիտան խորհրդայինից տարբերվում է նրանով, որ ավելի կոռումպացված է և ավելի ցինիկ, գումարած դրան՝ յուրացրել է ազգային-ազատագրական բառապաշարը։ Բացահայտ շուկայական հարաբերությունների, «երկաթյա վարագույրի» բացակայության և խոսքի հարաբերական ազատության պայմաններում այն ժամանակի ընթացքում դառնում է ավելի ու ավելի ոչ ադեկվատ և նմանվում է բրեժնևյան քաղբյուրոյի կերպարներին։ Նրանք նույնպես բացարձակապես չեն համապատասխանում այսօրվա մարտահրավերներին։ Այսօր թվում է, թե առաջինը կռվում է երկրորդի դեմ։ Իրականում երկուսի ժամանակն էլ անցել է»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր