211652_close_icon
views-count1553 դիտում article-date 11:41 28-07-2016

ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ

ՀՀ վարչապետի` Հայաստանի մարզեր այցեր իրականացնելու հանձնարարականի շրջանակում հուլիսի 27-ին կայացավ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի աշխատանքային այցը Վանաձոր քաղաք և հանդիպումը Լոռու մարզպետարանում: ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի հիմնական ուղղությունները և խնդիրները, փոխհարաբերություններն անմիջական հարևանների, ինչպես նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հետ: Աշոտ Հովակիմյանը պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերում էին ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, Սիրիական ճգնաժամին, ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված ՀՀ նախաձեռնություններին:

Նմանատիպ նյութեր