211652_close_icon

ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց Արգենտինայի նորանշանակ դեսպանին

views-count1020 դիտում article-date 22:48 20-04-2015
Ապրիլի 20-ին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց ՀՀ-ում Արգենտինայի նորանշանակ դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորահավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` նախարարի տեղակալը հաջողություն մաղթեց նրան և հույս հայտնեց, որ իր առաքելության ընթացքում նա կնպաստի երկու երկրների միջև առկա ջերմ բարեկամական հարաբերությունների խորացմանը: Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, ընդգծեցին մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման և ամրապնդման կարևորությունը: Հատուկ անդրադարձ կատարվեց միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, փոխայցելությունների կազմակերպմանը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող հարցերին:

Նմանատիպ նյութեր