211652_close_icon
views-count897 դիտում article-date 20:04 26-08-2015

ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին

Օգոստոսի 26-ին ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանն ընդունեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար տիկին Դոմինիկ Լիեդմեին, ով ներկայացրեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կարոլին Դույենին: Փոխնախարարը շնորհակալություն հայտնեց տիկին Լիեդմեին Հայաստանում իր գործունեության համար: Ողջունելով տիկին Դույենին նշանակման կապակցությամբ` նախարարի տեղակալը բարձր գնահատեց Հայաստանի և ԿԽՄԿ-ի միջև համագործակցությունը՝ ցանկանալով արդյունավետ աշխատանք: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին միջազգային մարդասիրական իրավունքի իրականացմանը և ՀՀ-ԿԽՄԿ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր