3912 դիտում
09:58 29-07-2016
Հարյուր հազարավոր մարդիկ պարզապես համակրանքից ելնելով՝ փողոց դուրս չեն գա. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Հարյուր հազարավոր մարդիկ պարզապես զինյալների նկատմամբ համակրանքից ելնելով՝ փողոց դուրս չեն գա։ Նրանք դուրս չեն գա երկրի վիճակից ծայրահեղ դժգոհությունից կամ նույնիսկ իշխանության նկատմամբ ատելությունից ելնելով և կգերադասեն իրենց մաղձը թափել համացանցում։ Մարդիկ դուրս կգան փողոց քաղաքական պահանջներով՝ միայն այն դեպքում, երբ նրանց առաջնորդեն իրենց վստահությունը վայելող քաղաքական ուժեր։
Մենք տեսնո՞ւմ ենք այդ քաղաքական ուժերին Ազատության հրապարակի կամ Խորենացու փողոցների հարթակներում։ Կարծես թե՝ ոչ։ Այնտեղ, իհարկե, կան շատ լավ, շատ համակրելի մարդիկ, որոնք արտասանում են երբեմն շատ ճիշտ ճառեր, բայց նրանք չեն ներկայացնում ուժ, որովհետև օժտված չեն քաղաքական հայացքների համակարգով, որը պետք է հավաքվածների մեջ արթնացնի ընդհանուր գործի, ընդհանուր նպատակի զգացողությունը։
Իհարկե, այստեղ էլ մեղավորը իշխանությունն է, որը 21 տարվա ընթացքում չի ցանկացել արդար ընտրություններ անցկացնել իսկ քաղաքական համակարգը ստեղծվում և հղկվում է ընտրությունների միջոցով։ Բոլոր մնացած դեպքերում իշխում է տարերքը։ Այս դեպքում՝ շատ վտանգավոր»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1291 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
829 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»