211652_close_icon
views-count3070 դիտում article-date 14:05 31-07-2016

Թուրքիայում փակվել են զինվորական ուսումնական հաստատությունները

Այս մասին ասել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Haber A հեռուստաալիքի եթերում։ Նրա խոսքերով Թուրքիայում կբացվի Ազգային համալսարան, որտեղ զինվորներ, զինծառայողներ կպատրաստվեն։ Ազգային համալսարանում կբացվեն ցամաքային, օդային, ծովային զորքերի ակադեմիաներ։ Մինչ ռազմական հեղաշրջման փորձը նմանատիպ ուսումնական հաստատություններում սովորում էր ավելի քան հինգ հազար կուրսանտ։ Ներկա պահին երկրում գործում է միայն չորս զինվորական ուսումնական հաստատություն։

Նմանատիպ նյութեր