211652_close_icon

Փարիզում ահաբեկչությունից հետո փակվել են պետական հաստատությունները

views-count2003 դիտում article-date 16:33 14-11-2015
Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցած 6 ահաբեկչական պայթյուններից հետո փակվել են Փարիզի բոլոր պետական հաստատությունները: Այդ մասին հայտարարություն է տարածել Փարիզի քաղաքապետարանը: Չեղյալ են հայտարարվել նաև այսօր ծրագրված բոլոր միջոցառումները: Որպես հարգանքի նշան ահաբեկչության զոհերի հիշատակի՝ չի աշխատի նաև փարիզյան Դիսնեյլանդը: Փակ են նաև լողավազանները, գրադարանները, շուկաները: Երկրում հայտարարված արտակարգ դրության հետ կապված՝ փակվել են նաև Ֆրանսիայի սահմանային անցակետերը: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը անցնում է 150-ը, վիրավոր է 250-ից ավելի մարդ:

Նմանատիպ նյութեր