4008 դիտում
10:07 26-08-2016
Արեգ Կյուրեղյանի և Անդրեաս Ղուկասյանի վերաքննիչ բողոքները մերժած դատավորի ունեցվածքը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանի և քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի վերաքննիչ բողոքները մերժած դատավորը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների, ունեցվածքի հայտարարագիրը։
Հայտարարագրի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դատավորը նախորդ տարի 3 հազար ԱՄՆ դոլարով գնել է Nissan Leopard տեսակի ավտոմեքենա՝ նույն տարում 2 հազար ԱՄՆ դոլարով վաճառելով Mitsubishi LP320 տեսակի ավտոմեքենան։
Գրիշա Մելիք-Սարգսյանը 2015 թվականի սկզբին ունեցել է 3.5 միլիոն դրամ, որը տարվա վերջում դարձել է 5 միլիոն դրամ։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի նախորդ տարվա եկամուտը գոյացել է աշխատավարձից, գույքի օտարումից, կենսաթոշակից և այլ աղբյուրից, որը հայտարարագրում նշված չի։ Դատավորի աշխատավարձը կազմել է 10.5 միլիոն դրամ, թոշակը 5.6 միլիոն դրամ, գույքի օտարումից էլ ստացել է 2 հազար ԱՄՆ դոլար, իսկ այլ եկամուտը կազմել է 600 հազար դրամ։ Գրիշա Մելիք-Սարգսյանի եկամուտը նախորդ տարի կազմել է 16.8 միլիոն դրամ։
Նրա կնոջ Սիլվա Թևոսյանի հայտարարագրից էլ տեղեկանում ենք, որ վերջինիս դրամական միջոցը նախորդ տարի կազմել է 100 հազար դրամ, որը տարվա վերջում դարձել է 150 հազար դրամ։ Սիլվա Թևոսյանը 2015 թվականին 516 հազար դրամ կենսաթոշակ է ստացել, 360 հազար դրամ աշխատավարձ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4636 դիտում
10:15 31-08-2016
Ժիրայր Սեֆիլյանի բողոքը մերժած դատավորի ունեցվածքը. «Հայկական ժամանակ»
3411 դիտում
20:52 05-03-2017
Անդրեաս Ղուկասյանի մեղադրանքներն անհիմն են, իրավական առումով՝ չփաստարկված
Այս բաժնից
1831 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1405 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2011 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»