211652_close_icon
views-count2248 դիտում article-date 18:57 02-08-2016

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի զինված զավթման դեպքի վերաբերյալ քրեական գործը ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել

Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի զինված զավթման դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ: ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի որոշմամբ՝ նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր