1790 դիտում
13:12 03-08-2016
Բակո Սահակյանն այցելել է Հադրութի շրջան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 2-ին այցելել է Հադրութի շրջան:
Տող գյուղի մոտակայքում երկրի ղեկավարը խորհրդակցություն է հրավիրել Հադրութի շրջվարչակազմի եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ՝ նվիրված 2016 թվականի հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ընթացքին:
Նախագահը գոհունակությամբ նշել է, որ այս տարի շրջանում հացահատիկային մշակաբույսերի համախառն բերքի ծավալը գերազանցում է վերջին 8 տարվա ցուցանիշները:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ՝ հավելելով, որ շրջանում առկա են բավարար պայմաններ հետեւողականորեն բարձրացնելու ե՛ւ համախառն բերքի, ե՛ւ բերքատվության ցուցանիշները:
Նույն օրը Նախագահն այցելել է <<Ազատ հայրենիք>> կուսակցության կողմից կազմակերպված <<Հայրենիք>> երիտասարդական ճամբար, հանդիպել երիտասարդների հետ եւ ջերմ ու անմիջական մթնոլորտում զրույց ունեցել տարբեր թեմաների շուրջ: Երկրի ղեկավարը կարեւորել է նման ճամբարների նշանակությունը երիտասարդների հայեցի դաստիարակության եւ հայրենիքը ճանաչելու տեսանկյուններից:
Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
[img]/ups/images/0221767001470211784313878.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
3718 դիտում
17:49 14-09-2018
Բակո Սահակյանն այցելել է Մարտունու շրջան, հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին
1914 դիտում
21:00 06-08-2015
Էրեբունի վարչական շրջանի պատվիրակությունն այցելել է ԼՂՀ Հադրութի շրջան
1032 դիտում
17:40 21-10-2015
Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի պատվիրակությունն այցելել է ԼՂՀ Հադրութի շրջան
Այս բաժնից
769 դիտում
21:32 17-10-2024
Իսրայելի բանակը պաշտոնապես հաստատել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունը
583 դիտում
20:52 17-10-2024
Ուկրաինան և Հունաստանը անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել
553 դիտում
19:12 17-10-2024
Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Թուրքիա