7694 դիտում
16:35 04-08-2016
22-ամյա երիտասարդի փրկությունը կախված է մեկ մարդուց, և այդ մարդը հենց դու ես
2014 թ-ին ԶԼՄ-ներում հրապարակումներ հայտնվեցին 25-ամյա Ռուսլան Սարգսյանի մասին, ով տառապում էր երիկամային անբավարարությամբ ու պետք է վիրահատվեր: Ռուսլանի ընտանիքն Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղից է ու նման վիրահատության գումար չուներ: Դրա վերաբերյալ հրապարակումներին արձագանքեց բարերար, ով փոխանցեց անհրաժեշտ 3 մլն դրամը, Ռուսլանի հայրը՝ փոխպատվաստման համար տրամադրեց իր երիկամն ու երիտասարդը ոտքի կանգնեց: Այսօր նա աշխատում է որպես արհեստավոր, փորձում օգնել ընտանիքին: Սակայն այս անգամ ևս ընտանիքը բոլորիս օգնության կարիքն ունի:
Բանն այն է, որ Ռուսլան Սարգսյանի երիկամային հիվանդությունը ժառանգական է ու փոխանցվել է մորից որդիներին: Նույն ախտորոշումը հիմա ունի Ռուսլանի կրտսեր եղբայրը՝ 22-ամյա Սևակ Սարգսյանը:
«Իմ հիվանդությունը հայտնաբերվեց բանակ զորակոչվելուց առաջ: Ընտանիքս ամեն կերպ փորձել էր օգնել եղբորս՝ Ռուսլանին, փորձել էր միջոցներ գտնել ու իմ հիվանդության մասին լուրը նոր հարված էր: Բուժվում եմ արդեն մի քանի տարի: Շաբաթական 3 անգամ ստանում եմ դիալեզ, որի արժեքն ամսական կազմում է 60 հազար դրամ: Բացի այդ նաև լրացուցիչ դեղերը, որոնց արժեքը 35 հազար դրամ է», - ասաց Սևակ Սարգսյանը: Հիվանդության պատճառով ինքն աշխատել չի կարող, հայրն ու եղբայրը ևս, քանի որ դոնոր դառնալուց հետո հայրն ապրում է մեկ երիկամով, իսկ եղբայրը՝ Ռուսլանն, ամեն դեպքում ծանր աշխատանք անել չի կարող:
Միևնույն ժամանակ դիալեզի կուրսերը չեն կարող բուժում լինել երիտասարդի համար ու նա ևս ունի վիրահատության, փոխպատվաստման կարիք: «Հայրս արդեն եղել է եղբորս դոնորը, մայրս՝ դոնոր դառնալ չի կարող, քանի որ այս հիվանդությունը ժառանգաբար փոխանցվում է հենց իր կողմից: Այլ մոտ բարեկամ մենք չունենք: Այնպես որ ես վիրահատվելու հույս չունեի: Ամեն դեպքում հետաքրքրվեցինք ու իմացանք, որ Գերմանիայում հնարավոր է վիրահատություն կատարել: Դիմեցինք կլինիկաներից մեկին ու ստացանք դրական պատասխան: Պետք է մեկնեմ այնտեղ, հետազոտվեմ ու վիրահատվեմ: Սա ինձ համար բուժվելու հույս է, բայց այն իրականություն դարձնելու համար ընտանիքս գումար չունի», - ասաց Սևակ Սարգսյանը:
Նա ընդգծում է, եթե կարողանար ինքնուրույն կաշխատեր որքան պետք է, սակայն առողջական վիճակը դա անհնար է դարձնում: Նրա խոսքով՝ Ռուսլանին բարերարի կողմից տրված օգնությունն իր ընտանիքին հույս տվեց, որ ամեն բան կկարգավորվի ու նա հավատում է՝ ինքը ևս կբուժվի:
Այդ նպատակով Սևակ Սարգսյանի անունով «Արարատ» բանկում բացվել են հաշվեհամարներ:
[b]AMD 151 002 463 009 0100
USD 151 002 463 009 0101
EUR 151 002 463 009 0149
RUB 151 002 463 009 0158 [/b]
Մանրամասների համար կարող եք դիմել Սևակին՝ հեռ. [b]077343335[/b], կամ նրա մայրիկին՝ Լյուդմիլա Սարգսյանին հեռ. [b]077242938[/b]:
Նմանատիպ նյութեր
35432 դիտում
19:05 31-07-2016
22-ամյա Սևակ Սարգսյանի փրկությունը կախված է մեկ մարդուց, և այդ մարդը հենց դու ես
12811 դիտում
18:35 13-08-2016
22-ամյա Սևակ Սարգսյանի փրկությունը կախված է մեկ մարդուց, և այդ մարդը հենց դու ես
4326 դիտում
22:50 04-04-2014
10-ամյա երեխայի փրկությունը կախված է 1 մարդուց և այդ 1 մարդը դու ես
Այս բաժնից
943 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»