211652_close_icon
views-count2197 դիտում article-date 10:39 05-08-2016

ՀՀ Ազգային ժողովը պետք է հանդես գա հատուկ հայտարարությամբ. «Առավոտ»

«Առավոտ» թերթը զրուցել է Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ: Ներկայացնում ենք զրույցից մի հատված. [b]- Պարոն դեսպան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ռուսաստանի Լիբերալ֊դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարությունը, որում նա ասել է, թե թքած ունի Հայաստանի վրա: Ինչպե՞ս պետք է հայկական կողմը արձագանքի նման հայտարարություններին, որ արվում են, այսպես կոչված, ռազմավարական գործընկերոջ տարածքից:[/b] - Վճռական, արագ, փաստարկված, որպես հանրապետության իմիջին և սուվերենությանը հասցված անպատվության։ Ես բացարձակապես համաձայն չեմ բարձր մակարդակով արտահայտված այն կարծիքների հետ, թե վիրավորանքը հասցված է ոչ լուրջ մարդու կողմից և պետք չէ ուշադրության արժանանա։ Տեսեք, խոսքը վերաբերում է ոչ թե պատահական անձի, այլ քաղաքական հայտնի կուսակցության լիդերի և նրան հարող միլիոնավոր անձանց։ Ժիրինովսկու հայտարարությունը հավասարապես կարող է լինել նաև նրանց կարծիքը։ Չմոռանանք, որ իրենց կարծիքն ու վերաբերմունքը ժիրինովականները կարող են տարածել նաև Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցների վրա, որոնց թիվը հավասարվում է հանրապետության բնակչության թվաքանակին։ [b]- Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի, Ձեր կարծիքով, հայկական կողմի դեմարշը այդ կապակցությամբ:[/b] - Ես չեմ կարծում, որ դա անպայման պետք է լինի ԱԳՆ-ի կողմից, չնայած դա ևս վատ չէր լինի։ Սակայն նկատի ունենալով այն հանգամանբը, որ ֆիգուրանտը Պետդումայի պատգամավոր է և պաշտպանության հանձնաժողովի անդամ, ապա հատուկ հայտարարությամբ պետք է հանդես գա ՀՀ Ազգային ժողովը և խստագույնս դատապարտի Ժիրինովսկու արգահատելի արարքը, որը ոչ մի կերպ չի տեղավորվում երկու երկրների բարեկամական-ռազմավարական հարաբերությունների քաղաքական տրամաբանության շրջանակներում, հակասում է դիվանագիտական հարաբերությունների օրենքի տառին ու ոգուն։ Նմանատիպ հայտարարություններով լավ կլիներ, որ հանդես գային նաև հանրապետության հասարակական կազմակերպությունները, որոնք դասական դիվանագիտության կողքին ներկայումս կարևոր և արդյունավետ դերակատարություն ունեն պետությունների պաշտոնական հարաբերություններում։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր