20321 դիտում
13:35 05-08-2016
Երևանում՝ Ղազախստանի դեսպանատան դիմաց 65-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել ծերանոցի բնակչուհուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 65-ամյա Վարուժան Բարեղամյանը Արմենակյան փողոցում՝ Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպանատան դիմաց իր վարած Mercedes C180 մակնիշի 34 RN 895 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածը տեղափոխվի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը Նորքի տարեցների ծերանոցի բնակչուհի է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1396 դիտում
12:47 12-02-2023
Ստեփանակերտում «Ford Focus 2.0»-ի 33-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա բնակչուհուն