211652_close_icon

Իրանում արգելել են Pokemon Go խաղը

views-count4897 դիտում article-date 15:04 06-08-2016
Իրանական իշխանություններն արգելել են սմարթֆոնների համար նախատեսված Pokemon Go խաղը, հաղորդում է BBC-ն: Ըստ նրանց՝ դա արվել է անվտանգության նկատառումներից ելնելով: Որոշումն ընդունվել է այդ երկրի Վիրտուալ տիրույթի գերագույն խորհրդի կողմից, որն Իրանում հսկողություն է սահմանում օնլայն խաղեր խաղացող բնակիչների նկատմամբ: Թե կոնկրետ ինչում են իրանական իշխանությունները վտանգ տեսել, այդպես էլ հայտնի չէ: Նշենք, որ Pokemօn Go-ն ողջ աշխարհում ռեկորդային թվով մարդ է խաղում: Ակտիվ օգտատետերի թվով այն գերազանցել է նույնիսկ Twitter-ին ու Tinder-ին:

Նմանատիպ նյութեր