211652_close_icon

Թուրքիայում ներքին ու արտաքին հետախուզության ծառայություններ կստեղծվեն

views-count1915 դիտում article-date 16:42 06-08-2016
Թուրքիայում ներքին ու արտաքին հետախուզական ծառայություններ են ստեղծվելու: Ինչպես գրում է թուրքական Miliyet թերթը, Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդակցություններ ոի կարծիքների փոխանակում են անցկացրել: Ըստ տեղեկությունների՝ երկու ծառայություններն էլ գտնվելու են Թուրքիայի նախագահի վարչակազմի ենթակայության տակ: Ազգային հետախուզական կազմակերպության մի մասը, ոստիկանության հետախուզական ծառայությունները և ժանդարմերիան կմիավորվեն մեկ կազմակերպության մեջև կկազմվի Անվտանգության և հետախուզության խորհուրդ: Այդ կառույցին կհանձնվի հեռահաղորդակցության ու կապի վարչությունը:

Նմանատիպ նյութեր