211652_close_icon
views-count29424 դիտում article-date 13:39 06-08-2016

Խոշոր ու շղթայական ավտովթար Էջմիածին քաղաքում. բախվել են 06-ը, Mercedes-ն ու ГАЗ 53-ը. 4 վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Էջմիածնի ոստիկանապետն ու վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 6-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Իսի Լե Մուլինո և Արարատյան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 34 TC 374, ГАЗ 5301 մակնիշի 160 ԼV 61 համարանիշի և Վազ 2106 մակնիշի 62 ՍՍ 819 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր իրենց ուժերով դուրս են բերել նրանց և տեղում օգնություն ցուցաբերել, մինչև օպերատիվորեն ժամանել է շտապօգնության բրիգադը: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննիչ Արարատ Կիրակոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննական բաժինը պարզում են վարորդների, վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով 06-ն ու Mercedes-ը դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում, իսկ 06-ն էլ բախվել է էլէկտրական սյանը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Էջմիածնի ոստիկանապետ Ա. Մկրտչյանն ու վաշտի հրամանատար Տ. Գրիգորյանը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր