211652_close_icon
views-count4326 դիտում article-date 21:32 06-08-2016

Իրանի ԱԳ նախարարը պատրաստվում է շրջագայության մեկնել Լատինական Ամերիկայի երկրներ

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը օգոստոսի 21-ին շրջագայության կմեկնի դեպի Լատինական Ամերիկայի երկրներ, հաղորդում է Ria Novosti-ն: Շրջագայության շրջանակներում նա այցելելու է Կուբա, Էկվադոր, Չիլի և Բոլիվիա: Աղբյուրի փոխանցմամբ՝ Զարիֆը գլխավորելու է մեծաթիվ «տնտեսական պատվիրակություն»: Ծրագրված է նավթի, էներգետիկայի և ծովային փոխադրումների ոլորտում մի շարք համաձայնագրեր ստորագրում: Շրջագայությունը կավարտվի օգոստոսի 27-ին:

Նմանատիպ նյութեր