23790 դիտում
17:23 07-08-2016
Ավտովթար Երևանում. 75-ամյա տաքսիստը Opel-ով բախվել է Գլխավոր դատախազության Երևան քաղաքի զինվորական դատախազության Mercedes-ին. կան վիրավորներ
Այսօր` օգոստոսի 7-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երկեկ՝ օգոտոսի 6-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 11:10-ի սահմաններում Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 75-ամյա Ռազմիկ Ղազարայնը իր վարած Opel Astra G մակնիշի 35 TՏ 502 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 27-ամյա Գնել Գասպարյանին պատկանող Mercedes մակնիշի 13 VN 013 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 59-ամյա Զոյա Ղուկեյանը, 42-ամյա Արմինե Ղուկեյանը և 9-ամյա Սոֆի Նահապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Ղազարյանը աշխատում է Ջի Թի տաքսի ծառայությունում, իսկ Mercedes վարորդ Գ. Գասպարյանը ՀՀ գլխավոր դատախազության Երևան քաղաքի կայազորի զինվորական դատախազությունում, կոչումով՝ արդարադատության 2-րդ դասի խորհրդական է:
Վիրավորներից Ս. Նահապետյանը սովորում է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի թիվ 1758 գիմնազիայի 3-րդ դասարանում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1906 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)