211652_close_icon
views-count3999 դիտում article-date 14:28 09-08-2016

Ավարտվեց ՀՀԿ ԵԿ նախաձեռնությամբ կազմակերպված «Անդրանիկ Մարգարյանի անվան ամառային քաղաքական դպրոց» ծրագիրը

Օգոստոսի 9-ին կայացավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից հայտարարված Անդրանիկ Մարգարյանի անվան ամառային քաղաքական դպրոցի պաշտոնական փակումը: Փակման արարողությանը ներկա էին ՀՀԿ փոխնախագահ և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը: Ծրագրի նպատակն էր ստեղծել քաղաքական նոր մշակույթ և խթանել նոր մտածողությամբ երիտասարդության ձևավորմանն ու զարգացմանը: Ամառային դպրոցի շրջանակներում երիտասարդները ստացել են ակադեմիական և պրակտիկ գիտելիքներ ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության, պետական կառավարման համակարգի, ազգային և պետական անվտանգության, քաղաքական PR-ի, մեդիայի հետ աշխատանքի, ինչպես նաև կուսակցության պատմության, գաղափարախոսության, գործունեության և արտաքին կապերի վերաբերյալ: Դասընթացները վարել են իրենց ոլորտում լավագույն մասնագետները: Հիշեցնենք, որ երկփուլ մրցույթի արդյունքում ամառային քաղաքական դպրոց ընդունվելու հնարավորություն էին ստացել 20 երիտասարդներ, որոնք բոլորն էլ ծրագրի ավարտին հաջողությամբ հանձնել են ավարտական քննությունը և ստացել հավաստագրեր: Հավելենք, որ ծրագրի լավագույն շրջանավարտները հնարավորություն կստանան ուսումը շարունակելու ՀՀԿ քաղաքական դպրոցում: [b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն [/b]

Նմանատիպ նյութեր