211652_close_icon
views-count5001 դիտում article-date 17:30 19-07-2016

ՀՀԿ ԵԿ նախաձեռնությամբ կայացել է Անդրանիկ Մարգարյանի անվան ամառային քաղաքական դպրոցի բացումը

Հուլիսի 18-ին կայացավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից հայտարարված Անդրանիկ Մարգարյանի անվան ամառային քաղաքական դպրոցի բացումը: Բացմանը ներկա էին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը: Բացման պաշտոնական արարողությանը հաջորդեցին ամառային քաղաքական դպրոցի առաջին դասընթացները, որոնք վարեցին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ Մուշշեղ Լալայանը: Դասընթացավարներն անդրադարձ կատարեցին ինչպես կուսակցության գաղափարախոսությանն ու գործունեությանը, այնպես էլ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին առնչվող տարատեսակ հարցերի և խնդիրների: Նշենք, որ երկփուլյա մրցույթի արդյունքում ամառային քաղաքական դպրոց ընդունվել են 20 երիտասարդներ, որոնցից լավագույն շրջանավարտները հնարավորություն կստանան ուսումը շարունակելու ՀՀԿ քաղաքական դպրոցում: Հավելենք, որ ամառային քաղաքական դպրոցի շրջանակներում նախատեսվում է անցկացնել դասընթացներ կառավարման հիմունքներ, պետական կառավարում, հռետորաբանություն, քաղաքական PR, կուսակցություններ, կուսակցական համակարգեր և այլ թեմաներով: Դասընթացները վարելու են անվանի մասնագետներ: Դրանք կտևեն մոտ 2 շաբաթ:

Նմանատիպ նյութեր