211652_close_icon
views-count2209 դիտում article-date 09:09 10-08-2016

Երևանի ջերմաէլեկտրակայանը դարձել է պարտքերի անհատակ հոր. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը իր առաջիկա նիստում որոշում է կայացնելու Երևանի ՋԷԿ-ի պարտքերի ևս մի «խմբաքանակ» փակելու մասին։ Խոսքը ավելի քան 10 միլիարդ դրամի մասին է: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը կառավարության նիստի օրակարգ է մտցրել մի նախագիծ, որով ենթադրվում է համայնքների և այլ սուբյեկտների տնօրինության տակ գտնվող գազաբաշխման ցանցերն ու համակարգերը ամբողջությամբ ներառել Երևանի ՋԷԿ-ի հաշվեկշռում, իսկ Երևանի ՋԷԿ-ը իր հերթին այդ ունեցվածքը տալու է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը որպես վերջինիս ունեցած պարտքի մի մասի մարում։ Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ նույն այդ կառավարությունը մոտ 1,7 միլիարդ դրամ մի փոքր այլ սխեմայով կրկին տրամադրեց Երևանի ՋԷԿ-ին, որպեսզի վերջինս այն էլի փոխանցի «Գազպրոմ Արմենիային» որպես կուտակված պարտքի մարում։ Այսպիսով կարճ ժամանակահատվածում կառավարությունը մոտ 12 միլիարդ դրամ է տվել Երևան ՋԷԿ-ի պարտքերի մարմանը և դեռ հայտնի չէ, թե էլի որքան պետք է տա, որպեսզի պարտքը ամբողջությամբ մարվի։ Ինչպես է գոյացել այդ պարտքը, ով է մեղավոր, ինչու պետք է պետությունը մարի այդ պարտքը։ Ըստ ամենայնի խոսքը «Նաիրիտի» կուտակած պարտքի մարման մասին է սակայն այդ մասին կառավարությունը համառորեն լռում է»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր