Թուրքիան չի հասկանում սննդամթերքի անվտանգության վերաբերյալ ռուսական կողմի պահանջները. Ռոսսելխոզնադզոր
«Ռոսսելխոզնադզոր»-ի պաշտոնական ներկայացուցիչ Յուլյա Մելանոն հայտարարել է, որ Թուրքիան մինչև օրս չի ընկալում սննդամթերքի անվտանգ մատակարարման մասին Մոսկվաի պահանջները և այդ պատճառով սահմանափակումները շուտ չեն չեղարկվի, հաղորդում է rosbalt.ru-ն։
«Մեր այցը ցույց է տվել, որ թուրքական իրավասու մարմինները այդ ոլորտում գիտելիքի և ֆիտոսանիտարական առումով պատրաստված չեն։ Թուրքիայի մասնագետները ծանոթ չեն ռուսական կարանտինային մեխանիզմներին»,-ասել է Մելանոն և հավելել, որ ռուսական կողմը Թուրքիայից ակնկալում է արտահանվող սննդամթերքի ֆիտոսանիտար հարցում խելամիտ մոտեցում։
Նշենք, որ «Ռոսսելխոզնադզոր»-ի պատվիրակությունը Թուրքիա էր մեկնել օգոստոսի 1-6-ը։