211652_close_icon
views-count3568 դիտում article-date 08:58 11-08-2016

Քամուց տապալված հեծանվակայանատեղին ժամեր շարունակ վտանգավոր իրավիճակ էր ստեղծում երթևեկության համար.  «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Քամուց տապալված հեծանվակայանատեղին ժամեր շարունակ վտանգավոր իրավիճակ էր ստեղծում Գրիգոր Լուսավորիչ-Արշակունյաց խաչմերուկով երթևեկող ավտոմեքենաների համար, սակայն որևէ ծառայություն չէր մոտենում վտանգը չեզոքացնելու։ Վտանգավոր «օբյեկտը» հատկապես անտեսանելի էր Լուսավորչից դեպի Արշակունյաց թեքվող վարորդների համար։ Ինչո՞ւ նման դեպքերում ճանապարհների երթևեկության համար պատասխանատուները, որոնց թվում է նաև ճանապարհային ոստիկանությունը, արագորեն չեն արձագանքում իրավիճակին։ Եթե նույնիսկ այդ հատվածով «վաղուց» պետավտոտեսուչ չէր էլ անցել, ապա Գրիգոր Լուսավորիչ-Արշակունյաց խաչմերուկում տեղադրված տեսախցիկն ամեն ինչ ֆիքսում է։ Գուցե նման վթարավտանգ իրավիճակներում տեսախցիկների պատասխանատուները համագործակցե՞ն ճանապարհային ոստիկանության հետ՝ հարցը արագ կարգավորելու նպատակով, թե՞ տեսախցիկները միայն վարորդներին տուգանելու և իրենց փողի տերն են»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր