211652_close_icon
views-count4788 դիտում article-date 11:09 25-03-2018

Փրկարարները ճանապարհից հեռացրել են քամուց տապալված ծառերը

Մարտի 25-ին, ժամը 09:16-ին տեղեկություն է ստացվելն, որ ս.թ մարտի 24-ին ժամը 16:00-ի սահմաններում մարզային ոստիկանության շենքի մոտակայքում ծառը կոտրվել և կախվել է.առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հեռացրել են կոտրված ծառը ճյուղերը: *** Մարտի 24-ին, ժամը 16:22-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 37-րդ կմ-ի հատվածում քամու հետևանքով բարդու ծառն ընկել է՝ փակելով ճանապարհի երթևեկելի հատվածը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ճանապարհից հեռացրել են բարդին:

Նմանատիպ նյութեր