211652_close_icon
views-count2473 դիտում article-date 09:38 12-08-2016

Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի նախագահը արտերկրում վիրահատության Է ենթարկվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ այս տարվա հունիսի կեսին հեծանիվով վթարի Էր ենթարկվել Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը։ Դատավորի մոտ հայտնաբերվել է ողնաշարի կոտրվածք։ Հայաստանում նա մի քանի վիրահատության է ենթարկվել։ Սակայն, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, նրան այդպես էլ չի հաջողվել ապաքինվել և ստիպված է եղել կրկնակի վիրահատման համար մեկնել արտերկիր։ Մեր տեղեկություններով՝ օրերս նա արտերկրում վիրահատության է ենթարկվել և այժմ ապաքինվում է։ Ռուբեն Վարդազարյանի ընտանիքի անդամներից մեկը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց դատարանի նախագահի՝ արտերկրում բուժվելու հանգամանքը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր