12501 դիտում
19:16 12-08-2016
Մոսկվայում գարեջրի խանութի հայազգի տնօրենը սքինհեդների զոհ է դարձել. նրան գիշերը սպանել են՝ դանակով հարվածելով սրտին
Մոսկվայի Ռյազանսկի պողոտայում ուրբաթ գիշեր դանակահարել են 2 մարդու՝ սպանելով գարեջրի խանութի հայազգի տնօրենին, այցելուին և վիրավորել ականատեսին։
Ամենայն հավանականությամբ, հանցագործությունը տեղի է ունեցել ազգային անհանդուրժողականության հողի վրա։
Պարզվել է, որ գարեջրի խանութի դիմաց նստած է եղել տերը՝ 69-ամյա ՀՀ քաղաքացի Լևոն Քամալյանը, որին այցելուները քեռի Լյովա էին կոչում։ Բանակային ծանրաքաշ կոշիկներով երիտասարդները մոտեցել են խանութին, որտեղ եղել է նաև Լևոնի օգնականը՝ նույնպես հայ կին, և վեճ հրահրել, որից հետո նրանցից մեկը դանակով հարվածել է Լևոնի սրտին։ Վերջինս տեղում մահացել է։
Սքինհեդների երկրորդ զոհը խանութի այցելուն է եղել՝ Ղրղզստանի 36-ամյա բնակիչ Նուրիկ Մունդուզովը, որին նույնպես դանակի հարվածով սպանել են՝ հարված հասցնելով ուղիղ սրտին։
Այդ պահին մոտոցիկլավար, Ալեքսանդր անունով 29-ամյա ականատեսը փորձել է միջամտել, սակայն նրան էլ են հարվածել: Նա վիրավորվել է:
Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները փնտրում են երիտասարդներին, ովքեր, ըստ ոստիկանների նախնական վարկածի՝ կարող են սքինհեդներ լինել։
Նմանատիպ նյութեր
92950 դիտում
17:30 16-09-2017
Արտակարգ դեպք Երևանում. 24-ամյա տղան վերելակի մեջ ինքնասպանության փորձ է կատարել՝ դանակով հարվածելով սրտին
Այս բաժնից
856 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
676 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում