211652_close_icon
views-count3497 դիտում article-date 10:52 14-08-2016

ԱՄՆ Լուիզիանա նահանգում խոշոր ջրհեղեղի հետևանքով 3 մարդ է զոհվել

ԱՄՆ Լուիզիանա նահանգում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղից 3 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է BBC-ն: Աղբյուրի հաղորդմամբ՝ ավելի քան 1000 մարդ տարհանման կարիք ունի: Լուիզիանա նահանգի նահանգապետ Ջոն Էդվարդսը արտակարգ իրավիճակ է հայտարարել: Ավելի վաղ նա հայտնել էր 2 զոհի մասին: Նրա խոսքով՝ մարդկանց տարհանման և փրկության համար հարկավոր են ուղղաթիռներ և մոտորանակներ: Ըստ օդերևութաբանների՝ տարածաշրջանում անձրևները դեռ կշարունակվեն:

Նմանատիպ նյութեր