211652_close_icon
views-count1031 դիտում article-date 16:31 15-08-2016

Նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանական նորաստեղծ ակումբի անդամներին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտների ակումբի հայաստանյան մասնաճյուղի անդամներին: Նախարարն իր խոսքում ընդգծել է, որ միջպետական համաձայնագրերի շրջանակում ձևավորված կրթական համագործակցությունն արդեն տալիս է շոշափելի արդյունքներ: Նա միաժամանակ կարևորել է արտասահմանյան բուհերում կրթություն ստացած հայաստանցի ուսանողների պատրաստակամությունը հայրենիք վերադառնալու և ստացած գիտելիքները հանրապետության տնտեսական և հասարակական ոլորտներում ներդնելու գործում: Նախարար Լևոն Մկրտչյանն ողջունել է ակումբ ձևավորելու նախաձեռնությունն ու հույս հայտնել, որ այն ակտիվորեն կհամագործակցի ինչպես Հայսատանում գործող շրջանավարտների այլ ակումբների, այնպես էլ բուհերում գործող ուսանողական կառույցների և միությունների հետ: Սանկտ Պետերբուրգի համալսարանի շրջանավարտների ակումբի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Խաչատուր Սողոմոնյանն իր խոսքում նշել է, որ նորաստեղծ մասնաճյուղը թվով չորրորդն է ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Մոսկվայից հետո: Նա վստահեցրել է, որ շրջանավարտները պատրաստ են իրենց գիտելիքները ներդնել ոչ միայն մասնագիտական ոլորտներում, այլև ռուսաց լեզվի տարածման և զարգացման գործում: Ակումբի անդամները պատրաստակամություն են հայտնել նաև մասնակցել Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացին:

Նմանատիպ նյութեր