19049 դիտում
16:38 15-08-2016
Ինչո՞ւ էին Եռաբլուր զինվորական պանթեոն այցելել «Արծիվ-մահապարտներ»-ի առյուծ տղերքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 15-ին, Եռաբլուր զինվորական հուշահամալիր-պանթեոնը մարդաշատ էր ազգի նվիրյալներով, հնչում էին ողջույնի խոսքեր, բարձր ծիծաղ և անվերջ պատմություններ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնտեղ էին հավաքվել «Արծիվ-մահապարտներ»-ը՝ տոնելու իրենց՝ «Մահապարտներ» գումարտակի կազմավորման 24-ամյակը:
Մահապարտները հավաքվեցին գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի շուրջ: Իսկ գեներալն սկսեց սկզբից՝ Սպարապետի կոչից ու հասավ մարտադաշտ, իսկ խոսքն ավարտեց այսպես. «Հավերժ փա՛ռք, մահապա՛րտ , հավերժ փա՛ռք, Վազգեն Սարգսյա՛ն, հավերժ փա՛ռք, Հայոց բանա՛կ»:
Գումարտակի տղաները Սպարապետի շիրիմին խոնարհվելուց հետո անցան զոհված մահապարտների շիրիմից շիրիմ, մեկ րոպե լռությամբ հարգեցին անմահացած ընկերների հիշատակը:
«Արծիվ-մահապարտներն» իրենց նվիրումով, կամքով ու խիզախությամբ ոչ միայն ոսոխին, մահի՛ն հաղթեցին։ Արարողության ավարտին «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, «Ազատամարտիկ կանանց միության» նախագահ Աիդա Սերոբյանը մարտընկերներին հանձնեցին ԼՂՀ Արիության և Մարտական ծառայության, ՀՀ ՊՆ գերատեսչական մեդալներ:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 324+
324+