211652_close_icon
views-count35229 դիտում article-date 07:02 16-08-2017

Ինչո՞ւ էին երեկոյան «Արծիվ-մահապարտներ»-ի առյուծ տղաները այցելել Եռաբլուր զինվորական հուշահամալիր-պանթեոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Oգոստոսի 15-ի երեկոյան, Եռաբլուր զինվորական հուշահամալիր-պանթեոնը մարդաշատ էր ազգի նվիրյալներով, հնչում էին ողջույնի խոսքեր, բարձր ծիծաղ և անվերջ պատմություններ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնտեղ էին հավաքվել «Արծիվ-մահապարտներ»-ը՝ տոնելու իրենց՝ «Մահապարտներ» գումարտակի կազմավորման 25-ամյակը: Մահապարտները հավաքվեցին գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի շուրջ: Իսկ գեներալն սկսեց սկզբից՝ Սպարապետի կոչից ու հասավ մարտադաշտ, իսկ խոսքն ավարտեց այսպես. «Հավերժ փա՛ռք, մահապա՛րտ , հավերժ փա՛ռք, Վազգեն Սարգսյա՛ն, հավերժ փա՛ռք, Հայոց բանա՛կ»: Գումարտակի տղաները Սպարապետի շիրիմին խոնարհվելուց հետո անցան զոհված մահապարտների շիրիմից շիրիմ, մեկ րոպե լռությամբ հարգեցին անմահացած ընկերների հիշատակը: «Արծիվ-մահապարտներն» իրենց նվիրումով, կամքով ու խիզախությամբ ոչ միայն ոսոխին, մահի՛ն հաղթեցին։ Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 150+
150+

Նմանատիպ նյութեր