211652_close_icon
views-count2675 դիտում article-date 19:30 15-08-2016

Երևան են ժամանել ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի մասնակիցները

ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Ռուսաստանի դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի, Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար Իմանգալի Տասմագամբետովի, Ղրղզական հանրապետության ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Ռաիմբերդի Դույշենբիևի, Տաջիկստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ, գնդապետ Աբդուլխոշիմ Գուլոմզոդայի, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի, Բելառուսի հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենենատ Անդրեյ Ռայկովի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորած պատվիրակությունները: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Նմանատիպ նյութեր