211652_close_icon

Բելգիայում զինված տղամարդը կրակ է արձակել սրճարանում

views-count4018 դիտում article-date 23:07 15-08-2016
Բելգիական Գենթ քաղաքի սրճարաններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Le Soir-ին: Աղբյուրի հաղորդմամբ՝ ոստիկանությունը չեզոքացրել է զինված տղամարդուն, ով չի ցանկացել զենքը վայր դնել: Ոստիկանները տղամարդու վրա 3 կրակոց են արձակել, ինչից հետո նա մահացել է: Հաղորդվում է, որ կատարվածը ահավեկչության հետ որևէ կապ չունի:  Այս պահին սրճարանի տարածքը շրջափակված է: Պատահարի հանգամանքները պարզվում են:

Նմանատիպ նյութեր