211652_close_icon
views-count2582 դիտում article-date 09:09 16-08-2016

Հայաստանում վաղահաս կարտոֆիլ աճեցրած գյուղացիները փաստի առաջ են հայտնվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարի Հայաստանում վաղահաս կարտոֆիլ աճեցրած գյուղացիները փաստի առաջ են հայտնվել՝ չկարողանալով իրենց բերքն իրացնել։ Բանն այն է, որ ընթացիկ տարվա միայն առաջին կեսին Հայաստան է ներկրվել որպես սննդամթերք սպառման համար նախատեսված 3 հազար 750 տոննա կարտոֆիլ, գրեթե նույնքան էլ սերմացու կարտոֆիլ է ներկրվել։ Արդյունքում, տեղական կարտոֆիլ արտադրող գյուղացիները ստիպված են եղել իրենց ապրանքը վաճառել կիլոգրամը առավելագույնը 100 դրամով։ Ի դեպ, «ժողովուրդ»-ը տեղեկացավ որ կարտոֆիլ ներկրվել է հիմնականում Ռուսաստանից՝ 2 հազար 358 տոննա։ Ըստ ծավալի՝ հաջորդ երկիրը Եգիպտոսն է, որտեղից Հայաստան է ներկրվել 889 տոննա կատոֆիլ։ Ստեղծված իրավիճակը ևս մեկ անգամ ապացուցում է ՀՀ ներկա իշխանությունների անողնաշար լինելու բնույթը։ Ի վերջո, հասկանալի է, չէ, որ խոշոր ծավալներով կարտոֆիլի ներմուծումից Հայաստանի գյուղացիները սնանկանալու են։ Պետական կառույցների դերը նման պայմաններում այն է, որ պաշտպանեն սեփական արտադրողին, այլ ոչ թե մի քանիսի բիզնես շահերը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր