2674 դիտում
09:24 17-08-2016
Արթուր Աղաբեկյանը զենք արտադրելու արտոնագիր է ստանալու. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը վաղվա նիստում հավանություն է տալու «Ասպար ԱՐՄՍ» ընկերությանը զենք արտադրելու 3 տարվա լիցենզիա տալու որոշման նախագծին։
Ընկերությունը պետք է արտադրի քաղաքացիական զենք, փամփուշտներ, նաև զենքի վերանորոգման իրավունք ունենա։ Քաղաքացիական է նաև գազային արցունքաբեր զենքը։ Կարելի է եզրակացնել, որ այս ընկերության համար նման լիցենզիայի նախագիծ ներկայացնելով մտադրություն կա զենք պատվիրել կամ վերանորոգել տալ զենքը։ Փորձեցինք այս մասին մեկնաբանություն ստանալ ոստիկանությունից, պատասխանեցին, թե պետք է գրավոր հարցում ներկայացնել։ Մեր տեղեկություններով «Ասպար ԱՐՄՍ»-ը պատկանում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՅԴ անդամ Արթուր Աղաբեկյանին։ Մենք փորձեցինք ընկերության վերաբերյալ մեկնաբանություն ստանալ նաև Աղաբեկյանից, բայց նա չպատասխանեց մեր զանգերին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1463 դիտում
12:02 16-09-2014
Արթուր Աղաբեկյանը առնվազն 20 տարվա անելիք ունի Արցախում. Առավոտ
19071 դիտում
00:03 12-02-2016
Արթուր Աղաբեկյանը նշանակվելու է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար
2397 դիտում
15:57 23-05-2016
Արթուր Աղաբեկյանը 2017 թ-ից կդադարեցնի իր պետական ու քաղաքական գործունեությունը
Այս բաժնից
1309 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
832 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»