211652_close_icon

Նավթի համաշխարհային գները նվազել են

views-count2528 դիտում article-date 12:09 18-08-2016
Նավթի համաշխարհային գները չափավոր նվազել են՝ կապված Սաուդյան Արաբիայի կողմից նավթի արտահանումը նոր ռեկորդային ծավալների հասցնելու մտադրության հետ, հաղորդում է ria.ru-ն։ Այսօր առավոտյան Brent էտալոն նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.32 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 49,69 ԱՄՆ դոլար WTI-ի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.36 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 46,77 ԱՄՆ դոլար։ Reuters-ի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան մտադիր է օգոստոսին վերականգնել նավթի արդյունահանման ռեկորդային ծավալները, որոնք գրանցվել էին հուլիս ամսին (օրական 10.67 մլն բարել նավթ)։

Նմանատիպ նյութեր